«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Եվրասիական զարգացման բանկը 3 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի ՀՀ-ին

06/08/2021

Կառավարությունը հավանություն տվեց Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, որն ուղղվելու է առողջապահական համակարգի հզորացմանը, արդիականացմանը:
«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսային հիվանդության ալիքաձեւ աճը: Հիվանդությանը դիմակայելու, արագ արձագանքելու եւ հիվանդներին պատշաճ օգնություն տրամադրելու համար անհրաժեշտ է անընդհատ համակարգն արդիականացնել:
Այս դրամաշնորհի շրջանակներում նախատեսվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների երկու մարզային կենտրոնների՝ Արարատի ու Արմավիրի, մասնաճյուղերի ամբողջական վերազինում և Վանաձորի ԲԿ-ին կից ինֆեկցիոն նոր մասնաշենքի կառուցում ու համալրում: Սա շատ կարևոր նախաձեռնություն է: Սրա շրջանակներում կունենանք Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնների ազգային ցանց», -ասաց նախարարը: