«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կլիչկո եղբայրները զենք կվերցնեն ու կկռվեն հանուն Ուկրաինայի. Reuters

25/02/2022

Բռնցքամարտի ծանր քաշային կարգում նախկին չեմպիոն, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն ասել է, որ եղբոր՝ բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի հետ զենք կվերցնի՝ մասնակցելու «արյունալի պատերազմին»՝ Ռուսաստանի կողմից իրենց երկիր՝ Ուկրաինա ներխուժելուց հետո, գրում է Reuters-ը:

Վիտալի Կլիչկոն, որն Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետն է 2014 թվականից, հայտարարել է, որ պատրաստ է կռվել։

«Ես այլ ելք չունեմ, ես պետք է դա անեմ: Ես կկռվեմ», – ասել է 50-ամյա տղամարդը ITV հեռուստաընկերության Good Morning Britain հաղորդմանը:

Վիտալի Կլիչկոն հավելել է, որ Կիևը վտանգի տակ է, և հիմնական առաջնահերթությունն է աշխատել ոստիկանության և ռազմական ուժերի հետ՝ աջակցելու կարևոր ենթակառուցվածքներին, ներառյալ էլեկտրաէներգիայի, գազի և ջրի մատակարարումը քաղաքացիների համար:

Նա հավելել է, որ քաղաքացիական անձինք պատրաստ են զինվորների պես պաշտպանել Կիևը: 

«Ես հավատում եմ Ուկրաինային, հավատում եմ իմ երկրին և հավատում եմ իմ ժողովրդին»,- ասել է Վիտալի Կլիչկոն։