«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՀՀ կառավարությունը պարտավոր էր հայտնել երաշտի մասին՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով. Հրաչ Բերբերյան

28/06/2021

ՀՀ կառավարությունը պարտավոր էր հայտնել երաշտի մասին՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելով:

Շիրակում եւ Գեղարքունիքում իրավիճակը չի փոխվել: Այս մասին հայտարարեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը:

Նրա խոսքով՝ գյուղացիները եւ ֆերներներն օրերս ակնկալում են անձրեւներ, որոնք մի քիչ կթեթեւացնեն նրանց հոգսերը:

«Սակայն ինձ զարմացնում են մեր պետական այրերը: Եթե 26-28 օր տեղումներ չկա, կառավարությունը պարտավոր է հայտարարել երաշտի մասին՝ համապատասխան աջակցություն ցուցաբերելով: Երկու-երեք օր անց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն այցելեց Շիրակ եւ հայտարաեց, որ ջրի խնդիր չի լինի: Եթե Քարուտի ջրմամբարում 4-5 մլն խորանարդ մետր ջուր է 16 միլիոնի փոխարեն, ապա ինչի՞ մասին կարելի է խոսել»,-պարզաբանեց Բերբերյանը:

Նա նշեց, որ ջրամբարը չի լցվել ամբողջությամբ վթարի սպառնալիքի պատճառով, որին հղում են անում իշխանությունները: Այնուամենայնիվ, փորձագետը նշեց, որ նման սպառնալիք կարող է առաջանալ:

«Ջրամբարը հանգիստ կարելի էր լցնել մինչեւ 15 մլն խորանարդ մետր»,-նկատեց նա: