«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում արական սեռի քաղաքացիների

22/11/2021

ԱՀ ոստիկանությունը ծառայության է հրավիրում արական սեռի քաղաքացիների։

Այս մասին հայտնեցին ՆԳ նախարարության ոստիկանության կադրերի բաժնից:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պարեկապահակակետային գումարտակում` կրտսեր խմբի պաշտոններում, ծառայության են հրավիրվում մինչև 30 տարեկան արական սեռի այն քաղաքացիներն, ովքեր անցել են պարտադիր զինվորական ծառայություն և իրենց գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, առողջական վիճակով ու ֆիզիկական պատրաստվածությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները: Ցանկացողները մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության կադրերի բաժին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 1-02 կամ (047) 94 – 61 – 02: