«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը նոտա է հղել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ

15/04/2022

Մոսկվան դիվանագիտական ​​նոտա է հղել Վաշինգտոնին Ուկրաինային զենք մատակարարելու կապակցությամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն այդ կերպ միայն սրում է իրավիճակը տարածաշրջանում՝ գրում է ՌԻԱ նովոստին՝ վկայակոչելով The Washington Post-ը:

Ըստ թերթի՝ նոտան ուղարկվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրելու մասին հայտարարությունից հետո:

Նշվում է, որ փաստաթուղթը Պետդեպարտամենտին է փոխանցել ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատունը։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին՝ դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որը ենթադրում է անկանխատեսելի հետևանքներ տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- մեջբերում է պարբերականը փաստաթղթից։

Ո՛չ ՌԴ դեսպանատունը, ո՛չ Պետդեպարտամենտը դեռ չեն մեկնաբանել տեղեկությունը։