«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երեկ մոլորված զինծառայողը հայտնաբերվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում

22/03/2023

Երեկ մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս տեղանքում մոլորված զինծառայող Մ․Գ-ն որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է, հայտնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։

Ըստ հաղորդման՝ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Միջադեպին այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ հայտարարելով․ - «Ենթասպա Գյուլբանկյան Մարտիրոսը գտնվել է գիշերային մեր անտանգության մարմինների աշխատանքի արդյունքում, նա գերի չէր ընկել, և հիմա գտնվում է մեր տարածքում»։

Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 12:20-ի սահմաններում, Մ. Գ.-ն վատ տեսանելիության և մառախուղի պայմաններում, նախնական տվյալներով, մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են, քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում հայտնվելը հաստատելու և նրան վերադարձնելու ուղղությամբ։

Հաղորդումից ժամեր անց Բաքուն հերքեց զինծառայողի՝ ադրբեջանական դիրքերում հայտնվելու և գերեվարվելու մասին լուրը։