Ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին․ Գագիկ Ծառուկյան
09/06/2022
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի» մրցույթի հաղթող, ճարտարապետ Արմեն Սամվելյանի արվեստանոցում ծանոթացանք Հիսուս Քրիստոսի արձանի գրեթե վերջնական տարբերակին: Տպավորությունները խիստ դրական են:
Արձանի կառուցման և տեղադրման աշխատանքներն իմ ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Վստահ եմ, տեղադրումից հետո Փրկչի արձանը աշխարհի բոլոր հայերի, բոլոր քրիստոնյաների միավորման ուխտատեղի է դառնալու»: