«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանի Արցախի պողոտայում գտնվող սննդի կետում հրդեհ է բռնկվել

15/04/2022

Ապրիլի 15-ին, ժամը 00:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում գտնվող սննդի կետից ծուխ է նկատվում։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ  դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։38-ին, մարվել՝ 01։17-ին։ Մոտ 18 քմ տարածքում այրվել են գույքը, պատի փայտե երեսպատումը (մոտ 5 քմ), տանիքը (մոտ 5 քմ), և ջերմահարվել է ամբողջ տարածքը՝ մոտ 18 քմ։