«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Օլիմպիական ջահի փոխանցումավազքը կանցնի առանց հանդիսատեսի

09/03/2021

Ճապոնիայում հակակորոնավիրուսային միջոցառումների պատճառով Օլիմպիական ջահի փոխանցումավազքի մեկնարկին հանդիսատես չեն լինի: Այս մասին հայտարարել է «Յոմիուրի» թերթը:
Ի սկզբանե, ենթադրվում էր, որ միջոցառմանը մասնակցելու է շուրջ 3 հազար մարդ, սակայն Ճապոնիայի իշխանությունները զգալիորեն նվազեցրին արարողության մասշտաբները վարակի տարածման հետ կապված անկայուն իրավիճակի պատճառով:
Բացի դրանից, խստացված կանխարգելիչ միջոցառումներ կկիրառվեն ամբողջ երկրի տարածքով փոխանցումավազքի ժամանակ:
Օլիմպիական կրակի փոխանցումավազքի մեկնարկը նախատեսված է մարտի 25-ին Ֆուկուսիմա պրեֆեկտուրայից: Փոխանցումավազքը կտևի 121 օր, ջահը նախատեսվում է փոխանցել երկրի բոլոր 47 պրեֆեկտուրաների 859 համայնքներով: Ակնկալվում է, որ էստաֆետին կմասնակցի մոտ 10 հազար մարդ:
Ավելի վաղ՝ մարտի 5-ին, տեղեկություն տարածվեց, որ Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն առանց օտարերկրյա հանդիսատեսի: Նշվում է, որ վերջնական որոշումը կկայացվի մարտին Ճապոնիայի կառավարության, Տոկիոյի իշխանությունների, խաղերի կազմկոմիտեի, ինչպես նաև Միջազգային օլիմպիական կոմիտեի նիստում:
Հունվարի 25-ին հրապարակված Asahi Shimbun-ի հարցման համաձայն՝ ճապոնացիների մոտ 86%-ը կարծում է, որ Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեն կարող անցկացվել այս ամառ COVID-19-ի տարածման պատճառով: