«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պապիկյանն այցելել է մարտական դիրքեր

25/03/2023

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ այցելել է Հայաստանի հարավարևմտյան սահմանագոտի, հետևել իրականացվող ինժեներական աշխատանքներին։

ՊՆ լրատվականի հաղորդագրության համաձայն՝ նախարարը հանձնարարել է խիստ ուշադրության կենտրոնում պահել դիրքերի արդիականացման, վերազինման գործընթացը, և ներկայացնել այն կարիքները, որոնք առաջնահերթ են մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումների ծառայությունը լիարժեք և արդյունավետ կազմակերպելու համար։

Այնուհետև Սուրեն Պապիկյանն այցելել է սահմանագոտու մարտական դիրքեր, հանդիպել մարտական հերթապահություն իրականացնող պայմանագրային զինծառայողներին, զրուցել ծառայությանն առնչվող հարցերի շուրջ։

Օրվա ավարտին նախարարը շարունակել է առանձնազրույցները սպաների հետ, լսել սպայակազմին հետաքրքրող հարցերը և ներկայացրել այն անելիքները, որոնք իրագործվելու են առաջիկայում, ասված է հաղորդագրությունում: