«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի բազայի վրա

18/04/2022

Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի բազայի վրա՝ Ուկրաինային զենքի մատակարարումը կանխելու համար. Այս մասին, ըստ Daily Mail-ի, ասել է բրիտանական կառավարության ազգային անվտանգության նախկին խորհրդական Փիթեր Ռիկեթսը։

«Ամենայն հավանականությամբ, կարծում եմ, որ նրանք (ռուսները – խմբ.) ինչ-որ միջոց են փնտրում կանխելու կամ սահմանափակելու զենքի այս հոսքը Ուկրաինա՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար։ Այսպիսով, մենք կարող ենք հարձակումներ տեսնել արևմուտքից զենք մատակարարող ավտոշարասյուների կամ ինքնաթիռների վրա: Որպես վերջին միջոց՝ միգուցե ինչ-որ հրթիռային հարձակում ՆԱՏՕ-ի բազայի վրա, որտեղ Ուկրաինայի համար զենք էին պատրաստում։ Եվ դա, անշուշտ, իսկական երկընտրանք կառաջացնի ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Փիթեր Ռիկեթսը: