«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայկական աստղագիտական արժեքները կընդգրկվեն նշանավոր աստագիտական ժառանգության ցանկում

25/06/2021

Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) տնօրեն Արեգ Միքայելյանը վերընտրվել է։ Միջազգային աստղագիտական միության Համաշխարհային ժառանգության և աստղագիտության հանձնաժողովի նախագահ՝ մինչև 2024թ-ը: Այս մասին տեղեկացնում է Facebook-ում Բյուրականի աստադիտարանի պաշտոնական էջը:

Նշվում է, որ այդ հանձնաժողովը մշակում է «Նշանավոր աստղագիտական ժառանգություն» ցանկը, որի մեջ ընդգրկելու են առավել մեծ արժեք ներկայացնող աստղագիտական կառույցները, սարքերը, ինչպես նաև ոչ նյութական ժառանգությունը։

Հայաստանից ցանկում ընդգրկվելու համար ներկայացվելու են հայկական հնագույն օրացույցն ու ժամանակագրությունը, աստղագիտական բովանդակության հայկական ժայռապատկերները, Զորաց Քարեր (Քարահունջ) հնագույն աստղադիտարան-հուշարձանը, Մեծամորի բլրի աստղագիտական հարթակը, Անանիա Շիրակացու աստղագիտական ժառանգությունը և Բյուրականի աստղադիտարանի ճարտարապետական համալիրը։

Հանձնաժողովի կողմից մշակված վերջնական ցանկում ներառված արժեքները հետագայում ներկայացվելու են նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային արժեքների մեջ ներառվելու համար։