«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վահրամ Բաղդասարյանը կմնա ազատության մեջ

15/12/2020

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց դատախազի ներկայացրած բողոքը, որով առաջարկվում էր կալանավորել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանին։

«Դատարանը դատախազի վերաքննիչ բողոքը մերժեց՝ օրինական ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց Բաղդասարյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը։

Հիշեցնենք՝ Վահրամ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 35-300-րդ հոդվածի 1-ին մասի (իշխանության յուրացման) և 35-305-րդ հոդվածի (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման) և 235-րդ հոդվածի (ապօրինի զենք զինամթերք պահելու) հատկանիշներով։

Առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 15-ին ոչ իրավաչափ էր համարել Վահրամ Բաղդասարյանին ձերբակալելու որոշումը, մերժել վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը։ Վերաքննիչն էլ այսօր որոշել է ուժի մեջ թողնել այդ որոշումը, ուստի Բաղդասարյանը կմնա ազատության մեջ։