«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աստղագետներն առաջին անգամ հետևել են տարբեր ուղղություններով պտտվող սև խոռոչների միաձուլմանը

09/04/2022

Գիտական ​​համագործակցության մասնակիցներnն առաջին անգամ հայտնաբերեցին գրավիտացիոն ալիքներ, որոնք առաջանում էին երկու սև խոռոչների միաձուլման արդյունքում, որոնք պտտվում էին իրենց առանցքի շուրջ հակառակ ուղղություններով: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Ամերիկյան ֆիզիկական ընկերության (APS) մամուլի ծառայությունը։

«Մենք նախկինում նման համակարգեր չենք արձանագրել: Ավելի մեծ սև խոռոչը ոչ միայն պտտվում է իր  առանցիք շուրջը հակառակ ուղղությամբ , այլ միևնույն ժամանակ այն պտտվում է մեծ անկյան տակ: Սա ցույց է տալիս, որ գոյություն ունի երկուական սև խոռոչների հատուկ խումբ,  որի պտույտները պատահականորեն թեքված են իրենց ուղեծրի հարթության նկատմամբ»,- ասել է Փրինսթոնի համալսարանի (ԱՄՆ) հետազոտող Սեթ Օլսենը։

Վերջին հինգ տարիների ընթացքում LIGO և ViRGO գրավիտացիոն աստղադիտարանները հայտնաբերել են գրավիտացիոն ալիքների մի քանի տասնյակ պայթյուններ, որոնք առաջացել են սև խոռոչների և նեյտրոնային աստղերի զույգերի միաձուլման արդյունքում: Տարածություն-ժամանակի այս տատանումների ուսումնասիրությունը տիեզերագետներին և տեսական աստղաֆիզիկոսներին առաջին հնարավորությունն է տվել սև խոռոչները հաշվելու  և դրանց էվոլյուցիան և միգրացիան բացատրող տեսություններ փորձարկելու համար:

Օլսենը և գործընկերները հայտնաբերել են խիստ անսովոր զույգ սև խոռոչներ:   Այս դիտարկումների ընթացքում աստղագետները հայտնաբերել են գրավիտացիոն ալիքների մոտ չորս տասնյակ պայթյուններ, որոնք առաջացել են սև խոռոչների և այլ  օբյեկտների զույգերի միաձուլման արդյունքում: