«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավարտվել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

01/04/2021

Ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանի հանդիպումը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքից:

Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի՝ 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարության իրականացման ընթացքը: Հատուկ ուշադրություն է դարձվել Լեռնային Ղարաբաղում հումանիտար արձագանքման արդիական խնդիրներին, տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը:

Նախարարները մտքեր են փոխանակել ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի, այդ թվում`բարձրագույն և բարձր մակարդակի շփումների, երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստական ​​աշխատանքների շուրջ:

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի առանձին թեմաներ:

Իրավաբան.net