«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԽ պատգամավորը հրատապ հարցում է ուղարկել ԵՄ հանձնաժողով՝ Բաքվում «ռազմավարի այգու» հետ կապված

14/04/2021

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը գրավոր դիմել է Եվրոպական հանձնաժողովին՝ Բաքվում «ռազմավարի այգու» բացման հարցով։

«Ես հրատապ գրավոր հարցում եմ ներկայացրել Եվրոպական հանձնաժողովին։ Պահանջում եմ գործողություններ՝ անընդունելի «ռազմավարի այգու» կապակցությամբ, որում ներկայացված են հայ զինվորների սաղավարտները, որոնք սպանվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ գործողությունները չեն խթանում տարածաշրջանում խաղաղությունն ու վստահությունը»,- գրել է Ֆուրլասը թվիթերում։

Հիշեցնենք, որ օրերս Բաքվի կենտրոնում Ալիևի մասնակցությամբ բացվել է «ռազմավարի այգի», որտեղ ցուցադրում են պատերազմի ընթացքում հայկական կողմից վերցրած ավարը՝ այդ թվում սնունդը, սաղավարտները։ Վնասված ռազմական տեխնիկայում, զորամասերում ներկայացված են սպանված, վիրավոր ու կապկպված հայ զինվորների մանեկեններ