Պուտինն ու Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
16/11/2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: