«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին

15/11/2021

Թեհրան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է  երկու երկրների հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանային իրավիճակին: Հաղորդում է IRNA գործակալությունը։

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Իրանի և Թուրքիայի սերտ հարաբերություններն անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության շահ և ասել, որ Իրանը և Թուրքիան պետք է պատրաստ լինեն բարելավելու հարաբերությունները ներկայիս մակարդակից մինչև համընդհանուր համագործակցություն։

Երկուշաբթի օրը Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ Ռաիսին երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, գնահատել է երկու երկրների շահերից բխող։ «Իրանն ու Թուրքիան պետք է պատրաստ լինեն հարաբերությունները ներկայիս մակարդակից հասցնել համակողմանի համագործակցության՝ վերջնակետին հասցնելով  համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը, որը երկու երկրների օրակարգում է»,- ասել է նա։

Անդրադառնալով Իսլամական Հանրապետության տեսակետին տարածաշրջանի երկրների՝ առանց արտաքին միջամտության լուծելու իրենց խնդիրները՝ նա նշել է. «Օտարների ներկայությունը ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանի երկրների ու կառավարությունների միջև անապահովություն և լարվածություն: