«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Արմեն Գրիգորյանը` Ադրբեջանին Հայաստանի ներկայացրած առաջարկի մասին

10/02/2022

Հայաստանը երբեք սահմանազատման և սահմանագծման հարցում նախապայմաններ առաջ չի քաշել․ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի իշխանությունների հայտարարությանը, թե, իբր, Հայաստանը նախապայմաններ է առաջ քաշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկից առաջ:
«Հայտարարության մեջ այդ պայմանավորվածությունները նշված են, այն է` անվտանգության բարձրացման շուրջ քայլեր պետք է ձեռնարկել, այնուհետև սկսել սահմանազատման և սահմանագծման գործընթացներ: Հայաստանը ցանկանում է, որպեսզի այդ պայմանավորվածություններն իրագործվեն: Բացի դրանից՝ երբ Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերը շատ մոտ կանգնած են իրար, ապա ցանկացած քաղաքական գործընթաց կարող է ազդել այդ միջավայրի վրա, և սրացումներ լինեն: Հայաստանն առաջարկում է, որ զորքերը հայելային հետ քաշվեն, այնտեղ տեղակայվեն սահմանապահ զորքեր, որպեսզի կարողանանք սահմանազատման և սահմանագծման գործընթացը հանգիստ անցնել: Այստեղ չի կարող որևէ նախապայմանի ընկալում նույնիսկ լինել»,- նշել է Արմեն Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։