«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աֆղանստանի Քունդուզ գավառի մզկիթում պայթյուն է որոտացել. զոհվել է 40 մարդ

22/04/2022

Աֆղանստանի Քունդուզ գավառի մզկիթում պայթյուն է որոտացել, ինչքի հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 50-ը՝ վիրավորվել։ Պայթյունը տեղի է ունեցել մզկիթում դպրոցի աշակերտների համար նախատեսված կրոնական արարողության ժամանակ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 21-ին էլ նահանգի մայրաքաղաք Քունդուզ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 4 մարդ, վիրավորվել՝ 18-ը: Նույն օրը պայթյուն էր որոտացել Մազարի Շարիֆի շիա մզկիթում, կան զոհեր և վիրավորներ։

Մայրաքաղաք Քաբուլում ևս ահաբեկչություն է տեղի ունեցել Առևտրի նախարարության շենքի դիմաց գործի է դրվել պայթուցիկ սարք. բարեբախտաբար, զոհեր չկան:

Մինչ այժմ երկրում գործող զինված խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվությունը չի ստանձնել պայթյունների համար:Աֆղանստանում մզկիթում