«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրքիայի իշխող կուսակցության պատգամավորը քննադատել է քրդերենն անտեսած նախարարին

12/03/2021

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավոր Օրհան Աթալայը քննադատել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին՝ քրդերենն անտեսելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի Անվտանգության գլխավոր վարչության ֆեյսբուքյան էջում հրատարակվել էր ծանուցում այն մասին, որ Կանանց աջակցության ծառայության հատուկ հավելվածը (KADES) այսուհետ հասանելի կլինի թուրքերեն, պարսկերեն, արաբերեն, անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներով։ Չնայած Թուրքիայում բնակվող քրդերի մեծ թվին՝ քրդերենը այդ ցանկում տեղ չի գտել։ 
Պատգամավոր Օրհան Աթալայը, դիմելով ՆԳ նախարար Սոյլուին, նշել է, որ որևէ լեզվի անտեսումը նաև տվյալ լեզվով խոսող անձանց անտեսում է նշանակում։ «Այս երկրի հնագույն ազգերից մեկին անտեսելը որևէ բացատրություն ունենալ չի կարող։ Հուսով եմ՝ KADES հավելվածի այդ թերությունը ամենակարճ ժամանակամիջոցում կշտկվի և քրդերենն էլ իր տեղը կգտնի եղբայրական լեզուների ցանկում» , - գրել է պատգամավորը։

Աղբյուր`    cumhuriyet.com.tr

facebook sharing button

twitter sharing button

pinterest sharing button

email sharing button