«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք-հունական հակասությունը կարող է վերաճել պատերազմի

23/10/2020

Թուրքիան նոր զորավարժություններ է սկսել Արևելյան Միջերկրական ծովում և զգուշացրել է, որ եթե Հունաստանը չհրաժարվի տարածքային ջրերն ընդլայնելու մտադրությունից, դա կարող է վերաճել պատերազմի: Զորավարժությունները սկսվել են Անկարայի և Աթենքի միջև լարվածության ֆոնին, որոնք շարունակում են վիճել տարածաշրջանի էներգետիկ ռեսուրսների և բնական գազի արտահանման շուրջ՝ հաղորդում է Al Jazeera-ն:

Երկշաբաթյա ծովային զորավարժությունները, որոնց կմասնակցի մի քանի թուրքական ռազմանավ, կանցկացվեն մինչև նոյեմբերի 11-ը, Անամուր քաղաքի մոտակայքում, որը գտնվում է Թուրքիայի հարավային ափին՝ Կիպրոսից հյուսիս:

Հայտարարությունը հետևել է` արևելյան Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզական աշխատանքները երկարացնելու Թուրքիայի իշխանությունների որոշմանը: Այն կտևի մինչև հաջորդ երեքշաբթի, չնայած նախատեսված էր այդ առաքելությունն ավարտել երեկ: Ավելի վաղ Հունաստանը, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները Անկարային կոչ արեցին «դադարեցնել սադրանքները», երբ Թուրքիան հայտարարեց Արևելյան Միջերկրական ծովում Oruc Reis առաքելությունը վերսկսելու մասին: Ի պատասխան՝ Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը հայտարարեց, որ Թուրքիան երբեք ոչ մեկին ո՛չ մի թիզ հող կտա, ոչ էլ մի կաթիլ իր տարածքային ջրերից: