«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Էրդողան. «Կարևոր է, որ ապահովվի Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»

31/03/2022

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուզբեկստանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին հարցազրույց է տվել իրեն ուղեկցող լրագրողներին:
Հարցազրույցի ընթացքում հարց է հնչել նաև Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ: Լրագրողը հարցրել է, թե Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում Էրդողանն ինչպե՞ս է գնահատում Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը:
Էրդողանը պնդել է, որ Ադրբեջանն ամբողջովին կատարում է եռակողմ հայտարարության դրույթները (2020թ. նոյեմբերի 10-ի-խմբ.), հետևաբար, խոսք չի կարող լինել Ադրբեջանի կողմից որևէ խախտման մասին:
Թուրքիայի նախագահի պնդմամբ՝ Ադրբեջանի վրա հարձակում է եղել, որին պաշտպանողական բնույթի պատասխան է տրվել:
«Կարևորն այն է, որ եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան, ապահովվի Հայաստանի զինված տարրերի ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքներից»,- շեշտել է Էրդողանը:

Աղբյուր`    Ermenihaber.am