«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանի ղեկավարը կոչ է արել փոխել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մի շարք դրույթներ

17/02/2022

Իրանի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին անհեթեթ Է համարել Արեւմուտքի այն պնդումները, թե Թեհրանը ձգտում Է միջուկային զենք ստեղծել եւ կոչ Է արել փոփոխություններ մտցնել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի մեջ: Այդ մասին փետրվարի 17-ին հաղորդում են իրանական ԶԼՄ-ները:

«Նրանք գիտեն, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ Է: Բայց նրանք անհեթեթ, անիմաստ հայտարարություններ են անում այն մասին, թե որքան մոտ Է Իրանը ռումբի ստեղծմանը: Մենք ձգտում ենք միջուկային Էներգիայի խաղաղ օգտագործման: Նրանք դա գիտեն, բայց ցանկանում են, որ Իրանի ժողովուրդը դժվարությունների բախվի, երբ նրան միջուկային Էներգիա կպահանջվի ապագայում»,-հայտարարել Է Խամենեին:

Նա ընդգծել Է, որ «աշխարհն ավելի ու ավելի շատ Է ապավինում միջուկային Էներգիային»:

«Մեզ վաղ թե ուշ նույնպես շտապ կարգով միջուկային Էներգիա կպահանջվի: Եթե մենք այդ մասին այսօր հոգ չտանենք, ապա վաղը չափազանց ուշ կլինի»,-հավելել Է նա: Խոսելով միջուկային համաձայնագրի, Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մասին, որը Թեհրանը միջազգային միջնորդների հետ կնքել Է 2015 թվականին, նա նշել Է, որ այն ժամանակ ինքն ասել Է, թե առանձին կետեր պետք Է վերանայել, որպեսզի ապագայում խնդիրներ չառաջանան:

«Այդ հանգամանքներից մի քանիսը հաշվի չեն առնվել, եւ ավելի ուշ խնդիրեր են առաջացել, որոնք մենք բոլորս այժմ տեսնում ենք»,-ասել Է Իրանի գերագույն առաջնորդը: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:

Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին, ինչն Իրանին դրդեց՝ հրաժարվել գործարքի առանձին պայմանները կատարելուց: Նախագահ Ջո Բայդենի օրոք ԱՄՆ-ը պատրաստակամություն հայտնեց վերականգնել ԳՀՀԾ-ի գործողությունը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: