«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ղազախստանում ԱՆ-26-ի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել

14/03/2021

ԱՆ-26- ի կործանման վայրից տեսանյութ է հրապարակվել, որը ենթադրաբար պատկանում է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայությանը:Հաղորդում է Ռիա Նովոստին։

Կադրերում երևում է , թե վթարի վայրում ինչ աշխատանքներ են կատարում փրկարար ծառայությունները։Ղազախստանի ԱԻՆ մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն ավիաաղետի վայր է ժամանել Ալմաթիի առողջապահության վարչության շտապօգնության 10 բրիգադ , ինչպես նաև հրշեջներ, որոնց հաջողվել է մարել ինքնաթիռում բռնկված հրդեհը։

Ան -26-ը վթարի է ենթարկվել Ալմաթիի օդանավակայանում վայրէջք կատարելիս: Օդանավում եղել է 6 մարդ, նրանցից չորսը զոհվել է, երկուսը վիրավոր են, նրանք տեղափոխվել են Իլիի շրջանի հիվանդանոց: