«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիեննայի բանակցությունների վերջին նորությունները. Իրանի առաջարկները սեղանին են

13/02/2022

Վիեննայի բանակցությունների ութերորդ փուլի հինգերորդ օրը մեկնարկել է Իրանի առաջարկների քնարկմամբ, գրում է parstoday.com-ը:

Շաբաթ երեկոյան, Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Վիեննայում պատժամիջոցների վերացման շուրջ ութերորդ փուլի բանակցությունների հինգերորդ օրը մեկնարկել է առանձին հանդիպումներով: Հանդիպումներ են կայացել Իրանի գլխավոր բանակցող Ալի Բաղերիի և Ռուսաստանի ներկայացուցչի Միխայիլ Ուլյանովի, ինչնես նաև Չինաստանի ներկայացուցիչ Վանկ Կուանի և ԵՄ ներկայացուցիչ Էնրիկե Մորյի միջև:Քաղաքական բանակցություններին զուգահեռ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում անցկացվել են փորձագիտական հանդիպումներ Իրանի և «4+1» խմբի (Գերմանիա, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Ռուսաստան և Չինաստան) միջև, որը տևել է մինչև կեսգիշեր։

Վիեննայում պատժամիջոցների վերաբերյալ բանակցությունների ութերորդ փուլը սկսվել է դեկտեմբերի 27-ին և կարճ ընդմիջումից հետո, որի ընթացքում պատվիրակությունները մեկնել էին իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցելու, վերսկսվել է 2022 թվականի փետրվարի 8-ից: