«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արաբական կոալիցիան հուսիներին մեղադրել է բուժսարքավորում փոխադրող նավը զավթելու մեջ

03/01/2022

Եմենի ապստամբները՝ հուսիները, Կարմիր ծովում՝ Խոդեյդայի նավահանգստի մերձակայքում, զավթել են Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշի ներքո ընթացող նավը, որը բժշկական սարքավորում Էր փոխադրում Սոկոտրա կղզում գտնվող սաուդյան հոսպիտալի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 3-ին հաղորդել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով արաբական կոալիցիայի ներկայացուցչին:
Կոալիցիայում կոչ են արել ապստամներին՝ անհապաղ ազատել նավը՝ սպառնալով անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել ծովահենության այդ գործողության դեմ:
Al Arabiya-ի տվյալներով՝ վերջին ամիսներին կոալիցիայի եւ ապստամբների ուժերի միջեւ մարտական գործողություններն ակտիվացել են: Այսպես, ըստ կոալիցիայի վարկածի, նախօրեին կոալիցիայի օդուժը հարվածներ Է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայի չորս թիրախներին՝ անօդաչուների պահեսներին եւ հրթիռների արձակման հարթակներին:
Իրենց հերթին, ապաստամբներն սկսել են ավելի հաճախ անօդաչուներով ու հրթիռներով հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիային եւ շարունակում են հարձակում ծավալել ռազմավարական տեսակետից կարեւոր Մարիբ քաղաքի վրա: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է դիմակայությունը կառավարական ուժերի ու հուսիթների միջեւ:
Այն առավել ակտիվ փուլ Է անցել 2015 թվականի մարտին արաբական կոալիցիայի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան: Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, աջակցում Է Եմենի նախագահ Աբադ Ռաբբո Մանսուր Հադիի զորքերին՝ հուսիթ ապստամբների հետ նրանց դիմակայության գործում, որոնք վերահսկում են երկրի մի մասը: Արեւմուտքում հայտարարում են, որ խռովարարներին օգնում Է Իրանը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: