«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Zara-ի սեփականատերը Ռուսաստանում փակում է էժան հագուստի խանութները

16/10/2020

Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Massimo Dutti,Bershka եւ այլ բրենդների սեփականատերն Է, Ռուսաստանում փակում Է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը՝ Lefties-ը:

Այդ մասին հաղորդում Է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով անշարժ գույքի հարցերով խորհրդատուներին: Առեւտրի կենտրոններից մեկի կառավարիչը հրատարակությանը հաստատել Է, որ գլխավոր ընկերությունը որոշում Է ընդունել չերկարացնել հաստատությունների վարձակալության պարտավորագիրը:

«Վեդոմոստի»-ի աղբյուրների խոսքով՝ ցանցը փակվում Է ֆինանսական ցածր ցուցանիշների պատճառով:

Սկզբում Lefties-ի խանութներում ներկայացված են եղել Zara-ի հավաքածուներից չվաճառված իրերը: Հետագայում այդ բրենդի ներքո սկսեցին թողարկվել հագուստի, կոշիկի եւ աքսեսուարների բյուջետային շարքերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: