«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարները քննարկել են ԼՂ-ում ստեղծված իրավիճակը

24/11/2020

Այսօր կայացել է Ռուսաստանի ու Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույցը՝ տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքից:

Սերգեյ Լավրովն ու Ջավադ Զարիֆը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ներկա իրավիճակը՝ հաշվի առնելով հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցմանը հասնելու նպատակով ռուսական կողմի գործադրած ջանքերը: Քննարկվել է նաև ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական բնակչությանը մարդասիրական աջակցության անհրաժեշտությունը:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am