«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նավալնիի թունավորման կեղծ լինելու մասին ապացույցները խոստացել են ներկայացնել բելառուսական հեռուստատեսությամբ

04/09/2020

Վարշավայի և Բեռլինի միջև գաղտնալսված բանակցությունները, որոնցում հաղորդվում է Ալեքսեյ Նավալնիի թունավորման կեղծ լինելու մասին, կհեռարձակվեն բելառուսական հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերում, հաղորդում է «Առաջին լրատվականի» Telegram-ալիքը:

«Խորհուրդ ենք տալիս այսօր պետական ​​ալիքներով դիտել երեկոյան նորությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նախօրեին Լուկաշենկոն հայտարարել էր, որ երկրի հատուկ ծառայությունները ֆիքսել են Բեռլինի և Վարշավայի միջև բանակցությունները, իսկ դրանցից հետևում է, որ Նավալնիի թունավորումը կեղծ է: Ձայնագրություններն այսօր հանձնվել են ԱԴԾ-ին, հայտնել են Կրեմլից: