«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաքվում սկսել են ուղիղ տեքստով սպառնալ Ռուսաստանին

28/03/2022

Եթե Ռուսաստանը սկսի սպառնալից գործողություններ Ադրբեջանի նկատմամբ, ապա Թուրքիան չեզոք դիրք չի գրավի։ Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովն է, որը հարցազրույց է տվել տեղական «Մինվալ» կայքին։ 

«Ուկրաինա ներխուժման պատճառով ՆԱՏՕ-ի հետ հակամարտության պայմաններում լրջմիտ ռուսաստանցի քաղաքական և ռազմական գործիչներին օգտակար է հիշեցնել Թալեյրանի (Շառլ Մորիս դը Թալեյրան - Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը նապոլեոնյան ժամանակաշրջանում - խմբ.) հայտարարությունը, որ լավ դիվանագիտությունը չպետք է բազմապատկի թշնամիների թիվը։ Չէ որ եթե Ռուսաստանը սպառնալից գործողություններ սկսի Ադրբեջանի նկատմամբ, Թուրքիան չեզոք դիրք չի կարող զբաղեցնել», - հայտարարել է նա։