«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Փետրվարի 25-ին դատավորների արտահերթ ընդհանուր ժողով է հրավիրվել

19/02/2022

Փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է դատավորների արտահերթ ընդհանուր ժողով։ Այս մասին  տեղեկանում ենք Բարձրագույն դատական խորհուրդի տարածած հաղորդագրությունից։

«Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 04-Ա հրամանի համաձայն՝ 2022 թվականի փետրվարի 25-ին՝ ժամը 14:00-ին, հրավիրվել է Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով՝ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ-1 նստավայրի վարչական շենքում»,– ասվում է հաղորդագրության մեջ։