«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆիլիպ Կիրկորովի դուստրը պրեմիերային մասնակցել է 700 հազար ռուբլի արժեքով հագուստով

25/11/2021

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը երեխաների հետ մասնակցել է «Էնկանտո» մուլտֆիլմի պրեմիերային։ Ռուսական փոփի արքայի դուստրը՝ Ալլա-Վիկտորյան, միջոցառմանը մասնակցել է 700 հազար ռուբլի արժողությամբ զգեստով։ Կիրկորովի դստեր կերպարի արժեքը գնահատել է WMJ.ru-ն։

Ալլա-Վիկտորյան կրում էր Gucci-ի հագուստը՝ 78 300 ռուբլի արժեքով ժակետ եւ 31 700 ռուբլի արժեքով տաբատ։ Ալլա-Վիկտորյան նաեւ կրում էր Versace ապրանքանիշի՝ 10 600 ռուբլի արժեքով շապիկ։ Որպես աքսեսուարներ՝ նա Dolce & Gabbana-ի պայուսակ էր ընտրել, որի արժեքը կազմում է 561 500 հազար ռուբլի։