«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

G7-ի ԱԳ նախարարները գագաթնաժողովի մասնակցելու համար մեկնում են Լոնդոն

03/05/2021

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ժամանել է Լոնդոն՝ մասնակցելու G7-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովին։ Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
G7-ի երկրների ԱԳ նախարարներն այս շաբաթ, վերջին 2 տարում առաջին անգամ, կանցկացնեն դեմ առ դեմ հանդիպումների շարք։ Մեծ Բրիտանիայի նախագահությամբ նրանք Լոնդոնում կքննարկեն գլոբալ սպառնալիքները, այդ թվում պանդեմիան և կլիմայի փոփոխությունը։ Բոլոր մասնակիցները պարբերաբար կենթարկվեն թեստավորման։
G7-ի երկրների (ԱՄՆ, Կանադա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա) ներկայացուցիչներից բացի, որպես հյուր հրավիրված են մասնակիցներ Հնդկաստանից, Ավստրալիայից, ՀԱՀ-ից, Հարավային Կորեայից և Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայից։