«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այս պահին հրադադարը հիմնականում պահպանվում է․ Հովհաննիսյան

10/10/2020

Մինչև հրադադար հայտարարելը երեկ՝ ամբողջ գիշեր, թեժ մարտեր են ընթացել, և հարավային ուղղությամբ  հակառակորդը  ռազմական գործողություններ է փորձել իրականացնել՝ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, հակառակորդը  երեկ և այսօր մինչև  կեսօր տվել է մոտ 200 զոհ, ունեցել է 3 ԱԹՍ-ի, 4 ավտոտեխնիկայի և մանր այլ միջոցների կորուստներ։

«Հրադադարի հայտարարումից ժամեր առաջ հակառակորդի գործողություններն ավելի սաստկացել են, բայց մեր զինված ուժերը, հետ են մղել բոլոր առաջխաղացումները։ Այս պահի դրությամբ հիմնականում հրադադարը պահպանվում է, ինչպես հայտարարվել է՝ 12։00-ից, չնայած նրան, որ առանձին տեղերում պրովոկացիաներ իրականացվել են, և մեր կողմից դրանց պատասխան տրվել է։ Մասնավորապես, մինչև հրադադար հայտարարվելը Ադրբեջանի  զինված ուժերի հետախուզադիվերսիոն ստորաբաժանումներից փոքր խմբեր փորձել են ներթափանցել Հադրութ քաղաք և այդ ընթացքում, հրադադարից հետո մեր կողմից այդ խմբերը չեզոքացվել են, ընթացել են ոչ մեծ մասշտաբային մարտեր։ Պրովոկացիան կատարվել է մինչև հրադադարը այն հաշվարկով, որ հրադադար հայտարարելուց հետո՝ ավարտվելուց հետո, որպես փաստ արդեն արձանագրված լինի»,- ասաց  Արծրուն Հովհաննիսյանը: