«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը կասի «ցեղասպանություն». Քենթը ձեռնունայն կհեռանա Բաքվից

09/04/2021

Ադրբեջանական լրատվամիջոցները ապրիլի 24-ի նախօրեին անդրադարձել են Հայոց ցեղասպանության հարցին: Մասնավորապես նրանց խոսքում նշվում է, որ ապրիլի 24-ը մոտենում է, և աշխարհը կրկին ստիպված կլինի լսել Հայաստանի և ԱՄՆ-ի հայկական լոբբիի հիստերիան «ցեղասպանություն» թեմայով: Ջո Բայդենի մոտեցումն այս հարցում ենթադրում է, որ այս տարի այն նույնպես կլինի ամերիկյան իշխանությունների օրակարգում:
Սպիտակ տան վարչակազմը կարող է խարդավանքներ թույլ տալ այստեղ՝ հաշվի առնելով Վաշինգտոնի անհանգիստ հարաբերությունները Անկարայի և Բաքվի հետ:
Մինչ այժմ ԱՄՆ – ում նախագահի գրեթե բոլոր թեկնածուները նախընտրական քարոզչության ընթացքում ակնարկում էին «ցեղասպանության» հնարավոր ճանաչման մասին ՝ հայազգի ընտրողների աջակցությունը ստանալու համար, իսկ ընտրություններից հետո թեման աստիճանաբար մարում է:
Բայդենի քարոզարշավը բացառություն չէր:
Նրանց խոսքում նշվում է, որ մեծ են հավանականությունները, որ «ցեղասպանություն» արտահայտությունն, ամենայն հավանականությամբ, կօգտագործվի այս տարվա ապրիլի 24-ին Միացյալ Նահանգների նախագահի ավանդական ուղերձում, ադրբեջանցիները նաև վստահեցնում են, որ սա Բայդենի համար լուրջ արտաքին քաղաքական կոպիտ սխալ կլինի, ուստի Սպիտակ տանը ոչ բոլորն են շտապում նախապատրաստվող տեքստում գրել այսպես կոչված «ցեղասպանության» արտահայտությունը:
Նրանց հաշվարկներով իրողության արդյունքը ոչ միայն բարդություններ կստեղծի հարաբերությունների մեջ, այլև կասպիցի գործընկերային ծրագրերի ձախողում կառաջացնի, որի իրականացմանը նպաստում է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը՝ ԱՄՆ ներկայիս վարչակազմի արտաքին քաղաքական բլոկի մի քանի ուժեղ մասնագետներից մեկը:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան