«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Երկրի համար կարևորագույն պահին որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ»

17/11/2020

Վերջին տեղեկատվության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Հելեն Ֆեյզիին, մինչ այդ նա ընդունել էր Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, իսկ դրան նախորդած օրերին էլ մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել: Սակայն հետաքրքիր է, որ նոյեմբերի 9-ին երեք երկրների ղեկավարների ստորագրած փաստաթղթից հետո, երբ կան ահռելի աշխատանքներ կատարելու, նա, կարծես թե, անհետացել է, համենայնդեպս, ԱԽ գրասենյակի պաշտոնական կայքի տվյալներն են այդ մասին վկայում:

Որտե՞ղ է ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը. «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանության համար դիմեց ԱԽ գրասենյակի մամուլի խոսնակ Ալբերտ Ներզեթյանին, սակայն նա չպատասխանեց մեր նամակներին:

Մանրամասները՝ տեսանյութում