«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թոշակառու գյումրեցին տանն ապօրինի պահել և օգտագործել է մարիխուանա․ բացահայտում

26/05/2021

Մայիսի 21-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ 67-ամյա տղամարդը իր տանն ապօրինի պահում և օգտագործում է մարիխուանա:
Քրեական հետախույզները թոշակառուի տան զննությամբ խոհանոցում հայտնաբերել են ապակյա տարա՝ դեղնականաչավուն, չորացված, մանրացված զանգվածով:
Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը կանեփի բույսի զանգված է, քաղել է Նորավան թաղամասի կամրջի մոտակայքից, չորացրել և պահել է իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները պարզվում են: