«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ Արմավիր քաղաքում ադրբեջանցին դաժանորեն սպանել է ընկերուհուն և նրա իննամյա եղբորը

11/12/2020

Կրասնոդարի երկրամասում 32-ամյա տղամարդը սպանել է իր 26-ամյա ընկերուհուն, որից հետո նա առանձնակի դաժանությամբ է վարվել նրա իննամյա եղբոր հետ և սպանել:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել, իսկ կասկածյալին որոնում են, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից:

Ըստ քննչական կոմիտեի՝ զույգն ապրում էր Արմավիր քաղաքում ՝ Ռոզա Լյուքսեմբուրգի փողոցում՝ վարձով բնակարանում: Դեկտեմբերի 10-ի կեսօրին խանդի հողի վրա տեղի ունեցած վիճաբանության ժամանակ տղամարդը բազմաթիվ մահացու հարվածներ է հասցրել աղջկա գլխին: Երբ նա մահացել է, կասկածյալը մարմինը տարել է զուգարան և ձայնագրել ինը րոպեանոց տեսանյութ:

Դրանում նա զայրույթով խոստովանել է իր ընկերուհու սպանությունը, խոսել նրանց հարաբերությունների մասին և հայտարարել, որ  կխեղի նրա եղբորը և կսպանի, ապա ասել, որ ինքնասպան կլինի: Այս ամենից հետո նա իրեն անվանել է «ադեկվատ»:

«Ես սթափ եմ: Ես չգիտեմ, թե ինչ է պատահել ինձ հետ: Սպանել եմ նրան, որովհետև մի քանի անգամ խփեցի և հասկացա, որ մահացել է, հետդարձ չկա»,- ասել է նա։
Տղամարդը գրառումը տեղադրել է համացանցում:
Դրանից հետո նա գնացել է Կուրգանինսկի շրջանի Նովոալեկսեևսկայա գյուղ, որտեղ սպանել է աղջկա կրտսեր եղբորը: Այնուհետև տղամարդը եկել է Տուապսեի շրջանի Ջուբգա գյուղ, մեքենան թողել ծովափի մոտ և անհետացել:

Ողբերգության վայրում աշխատում են քննիչները և քրեագետները:

«Ինֆոտեկա 24» էլ հայտնում է, որ սպանության համար մեղադրվողը ադրբեջանցի Ակշին Հուսեյնովն է։