«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցը վերսկսել է ուսումնական գործընթացը

27/11/2020

Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում առաջին հանրակրթական դպրոցն է վերսկսել ուսումնական գործընթացը, որը դադարեցվել էր ղարաբաղյան հակամարտության սրման պատճառով, փոխանցում է «РИА Новости»-ն։

Գործակալության հաղորդմամբ, սեպտեմբերի վերջին ԼՂՀ իշխանությունները որոշում էին կայացրել դադարեցնել ուսումնական գործընթացը տարածաշրջանում ծավալվող ռազմական գործողությունների պատճառով, որից հետո դպրոցներն ու մանկապարտեզները փակվել էին:

«Այսօր ուսումնական գործընթացն է վերսկսում առաջին դպրոցը Ստեփանակերտում։ Հետագայում բացվելու են նաև մյուսները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է քաղաքի վարչակազմի ներկայացուցիչը։

Միջոցառմանը ներկա էին նաև ռուսական խաղաղապահ առաքելության ներկայացուցիչները, որոնք ուսումնական հաստատությանը նոր հեռուստացույց նվիրեցին։

«Սա առաջին դպրոցն է, մենք մեծ ծրագրեր ունենք։ Մենք նպաստելու ենք քաղաքի բոլոր դպրոցների վերաբացմանը, որպեսզի բոլոր աշակերտները կարողանան նստել նստարանների մոտ։ Մենք երազում ու ցանկանում ենք, որ այս բազմաչարչար հողը չտեսնի այնպիսի իրադարձություններ, ինչպիսին է պատերազմը։ Քանի դեռ խաղաղապահներն ու Ռուսաստանը ձեզ հետ են, դուք միշտ հաջողությունների կհասնեք», - դպրոցի հանդիսավոր բացման ժամանակ ասել է Ղարաբաղում խաղաղապահ առաքելության հրամանատարության ներկայացուցիչը։