«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ճապոնիայում գողացել են 29 միլիոն դոլար արժողությամբ ռուբին

27/01/2021

Ռուբինը, որը գնահատվում է մոտ 3 միլիարդ իեն ​​(գրեթե 29 միլիոն դոլար), գողացել են չորեքշաբթի, հունվարի 27-ին, Տոկիոյի կենտրոնական տարածքներից մեկում: Այդ մասին տեղեկացնում է Kyodo գործակալությունը:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել թանկարժեք քարի վաճառքի  գործարքի շուրջ բանակցությունների ընթացքում:

Ոստիկանության աշխատակիցները այժմ փնտրում են երկու տղամարդու, որոնք, ըստ դիմումատուների, գողացել են ռուբինը և անհետացել հանցագործության վայրից: