«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը եվրոպական երեք երկրների հետ քննարկել է Իրանի միջուկային հիմնահարցը

06/02/2021

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իրանի միջուկային հիմնահարցը քննարկել է իր բրիտանացի, ֆրանսիացի և գերմանացի պաշտոնակիցների հետ: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը:

«Մենք շատ խորն ու կարևոր քննարկում ենք ունեցել Իրանի միջուկային հարցի շուրջ՝ միասին կարգավորելու միջուկային ու տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրները»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Reuters գործակալությունն էլ տեղեկացրել է, որ եվրոպական երեք երկրներն Իրանին նոր ծրագիր են առաջարկել, որը կբարելավի Իսլամական Հանրապետության տնտեսությունը:

ԱՄՆ նորընտիր նախագահի վարչակազմը փորձում է պահանել Իրանի հետ միջուկային գործարքը, որը կնքվել էր 2015-ին Իրանի և վեց տերությունների միջև: Սակայն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018-ի մայիսին դուրս էր եկել համաձայնագրից:  

Հեղինակ`Մարի Կոստանյան