«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը ցավալի և վտանգավոր է». Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ

16/01/2022

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան անդրադարձել է 32 տարի առաջ այս օրերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերին, որոնց հետևանքով Ադրբեջանական ԽՍՀ-ում ապրող հայ բնակչություն ոչնչացվեց և բռնի տեղահանվեց:

Աբդուլաևան ասել է, որ Բաքուն ՛՛ցավալի և վտանգավոր է համարում հետկոնֆլիկտային շրջանում հայկական քարոզչությունը՛՛:

Նրա խոսքով՝ ՛՛պատմությունները, ըստ որոնց հայերը հալածվում են, դարձել են հայկական ազգայնականության գաղափարական հիմքը և հանգեցրել Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների՛՛:

Նշենք, որ հունվարի 14-ին ՀՀ ԱԳՆ-ն Բաքվի ջարդերի վերաբերյալ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Բաքվի ջարդերով ավարտին հասցվեց Ադրբեջանի հայաթափման գործընթացը: