«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իրանը Պարսից ծոցում օտարերկրյա նավ է ձերբակալել

20/11/2021

Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության  կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել: Այս մասին են հաղորդել իրանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։

 Ում է  պատկանում ձերբակալված նավը, առայժմ հայտնի չէ։ Ճշտված չէ նաև, թե անձնակազմի անդամները որ պետության քաղաքացիներ են։