«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ. 1911 թվականի արխիվային լուսանկարում Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը տեղում է

04/05/2021

Այն բանից հետո, երբ համացանցում հայտնվեց Ղազանչեցոց տաճարի լուսանկարը, որը ցույց էր տալիս, որ ադրբեջանցիները հեռացրել են եկեղեցու գմբեթը, ադրբեջանական «agitprop» մեքենան անմիջապես անցավ հակահարձակման՝ նշելով, որ իբր «սովետական ​​ժամանակներում գմբեթ չկար, հայերը դա ավելի ուշ են ստեցծել»:
1911 թվականի արխիվային լուսանկարում ինչպես տեսնում ենք, գմբեթը տեղում է: Այն ադրբեջանցիները հեռացրել են 1920-ի մարտին Շուշիում հայ բնակչության կոտորածից հետո, հայտնում է Karabakh Records տելեգրամյան ալիքը:
1992-ի մայիսին Շուշի քաղաքի ազատագրումից հետո տաճարի վրա կանգնեցվեց գմբեթի ճշգրիտ օրինակը, ինչպես դա եղել էր մինչև ադրբեջանական օկուպացիան:
Այժմ իբր Ադրբեջանը տաճարի «վերակառուցում» է իրականացնում, որի արդյունքում նրանք փորձում են խեղաթյուրել հայկական տաճարի ճարտարապետությունը:
Տեսանյութում կարող ենք տեսնել նաև Շուշիի արխիվային այլ լուսանկարներ, որտեղ տեսանելի են նաև Ղազանչեցոց գմբեթները:
Թարգմանություն՝ Մելինե Մարկոսյան