«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանն ու իսլամական աշխարհը. «Հայաստանի Հանրապետություն»

30/07/2021

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ 
«Այս օրերին (հուլիսի 28-30) Թաթարստանի Հանրապետությունում (ՌԴ) ընթանում է «Ռուսաստան - իսլամական աշխարհ. Կազանյան գագաթնաժողով 2021» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովը: Ի դեպ, Թուրքիան Թաթարստանի հիմնական արտաքին տնտեսական գործընկերներից է եւ տարածաշրջանի տնտեսության մեջ ներդրել է ավելի քան 2 միլիարդ դոլար։
Այսօր Թաթարստանում գործում են շուրջ 60 թուրքական ընկերություններ։ Գագաթնաժողովին ամենամեծ պատվիրակությամբ ներկայացել է Թուրքիան՝ ավելի քան 50 պատվիրակով, ինչը ցույց է տալիս այդ երկրի հետաքրքրվածությունը։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը, երեկ կառավարական նստավայրում ընդունելով Թուրքիայի առեւտրի նախարար Մեհմեդ Մուշին, նշել է, որ Թաթարստանը շահագրգռված է թուրք գործընկերների հետ համատեղ նախագծերի իրագործմամբ, նաեւ ընդգծել, որ երկրի առաջնահերթ խնդիրներից է Ռուսաստանի եւ իսլամական աշխարհի միջեւ տնտեսական փոխգործակցության ամրապնդումը:
«Ռուսաստան-իսլամական աշխարհ» 12-րդ միջազգային տնտեսական գագաթնաժողովի մասնակիցներին ուղերձով ողջունել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ընդգծելով, որ մահմեդական երկրների գործընկերները կարող են լիովին ապավինել Ռուսաստանի աջակցությանն ու օգնությանը` տարածաշրջանային ճգնաժամերը հաղթահարելու, ինչպես նաեւ ահաբեկչության եւ ծայրահեղականության բոլոր դրսեւորումներին դիմակայելու հարցում»: