«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսլամիստները ավերել են Դեր Զորի հայկական եկեղեցին

29/07/2021

Zartonk Media-ն Թվիթերի իր միկրոբոգում գրառում է կատարել՝ նշելով, որ Կիլիկիո կաթողիկոսության հաղորդմամբ՝ սիրիական Դեր Զորում գտնվող հայկական համալիրն ավերվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից՝ հրապարակելով ավերված կառույցի տեսագրությունն ու լուսանկարները:

1991-ին օծված հուշահամալիրը ծառայել է որպես եկեղեցի, թանգարան, արխիվային կենտրոն և ցուցասրահ: Ամեն տարի ապրիլի 24-ին աշխարհի տարբեր երկրներից տասնյակ հազարավոր հայ ուխտագնացներ են այցելել Դեր Զոր՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հարգելու համար:

Կիլիկիո կաթողիկոսությունը մեջբերել է Վիկտոր Հյուգոյի խոսքերը՝ «Որտեղ կտեսնեք ավեր, մահ, թալան ու բռնություն, իմացեք՝ այդտեղով թուրքն է անցել»:

Ստացված տեղեկությունների համաձայն՝ հուշահամալիրն ավերվել է կառույցի պատերի մոտ ռումբերի պայթյուններից: