«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանական զինծառայողները Հայաստանում և Արցախում նույն խախտումներ են թույլ տալիս

16/02/2022

Մեր ուսումնասիրություններն ակնհայտ ցույց են տալիս, որ ադրբեջանական զինված ծառայողների կողմից կատարվող խախտումներն ու հարձակումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բնույթով նույնն են:

Փետրվարի 15-ին կայացած ՀՀ և ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Հարցը վերաբերում է ադրբեջանական իշխանությունների պետական մակարդակով հովանավորվող ատելության և թշնամանքի քարոզի քաղաքականությանը: Մենք այստեղ գործ ունենք ցեղասպան քաղաքականության հետ, որն ունի երկու գլխավոր հենասյուն՝ էթնիկ և կրոնական պատկանելություն: Խոչընդոտներ են ստեղծում թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում խաղաղ բնակիչների համար գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ կրակոցներ, զենքով սպառնալիքներ: Ընդ որում` կարևոր է այն հանգամանքը, որ այս բոլոր խախտումները թույլ են տալիս այն ադրբեջանական զինված ծառայողները, որոնք հայտնվել են մեր գյուղերի հարևանությամբ: Այս պարագայում մեր աշխատանքը բացառապես իրավապաշտպան բնույթի է, այսինքն խաղաղ բնակչության իրավունքների պաշտպանությունը», - նշել է Ա. Թաթոյանը: