«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոտայքում «Mitsubishi»-ի վարորդը 2 հետիոտնի է վրաերթի ենթարկել, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է

28/12/2021

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ 
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։00-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 28-ամյա Արարատ Հ-ն իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Գողթ գյուղի սկզբնամասում վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։  
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Գառնի գյուղի ամբուլատոր կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների ու վարորդի օգնությամբ վրաերթի ենթարկվածներին տեղափոխել են հիվանդանոց։ 
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ վրաերթի ենթարվածներից մեկը մահացել է։