«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալիևն ընդունել է ԵՄ՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնացին. քննարկվել է ԼՂ թեման

10/03/2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԵՄ` Հարավային Կովկասի հարցերով հատուկ բանագնաց Տոյվո Կլաարին: Այս մասին հայտնում է Minval.az-ը` հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը:

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում` Ադրբեջանի ու ԵՄ միջև համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրավիճակը, հետպատերազմական դրությունը, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում վերականգնողական աշխատանքները և տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի իրականացումը: